Ներքին 3 տարի առաջ - 20:24 19-01-2023

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է․ Ռուբեն Վարդանյան

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։

«Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և հարցը իրենց կողմից բարձրացնելու համար:

Հույս ունեմ, որ նաև միջազգային հանրության շարունակական ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի