Ներքին 3 տարի առաջ - 11:36 15-12-2022

Մեզ անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օդային միջանցք բացելու հրատապ անհրաժեշտության մասի:

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պետնախարարն ասել է.

«Մենք կառուցում ենք մի համակարգ, որը բնակչությանը կապահովի անհրաժեշտ պարագաներով ամբողջական շրջափակման պայմաններում։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական միջանցք լինի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։

Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Մեզ անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Դա մեզ, որպես համայնք, այստեղ պահպանելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակներ նորից չկրկնվեն: Օդանավակայանը լիովին պատրաստ է գործելու»։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից կազմակերպված տրանսպորտային և էներգետիկ շրջափակման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան