Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:46 21-05-2022

Որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, մեզ համար լեգիտիմ չի լինի․ Արթուր Վանեցյան

«Որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին՝ մեր համար լեգիտիմ չի լինի, մենք դա չենք ընդունելու»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ այլևս ոչ թե հարթակն է մարդկանց բերում հրապարակ, այլ ժողովուրդը, մարդիկ դուրս են գալիս ու ստիպում են մեզ՝ բոլորիս, գնալ մինչև հաղթանակ։ «Իսկ հաղթանակը անխուսափելի է, հաղթանակը շատ կարճ ժամանակում լինելու է։ Պետք է չհիասթափվենք, մեկ բռունցք լինենք ու գնանք առաջ»։

Նա նաև պատմեց, որ առավոտյան իր 2 տարեկան աղջիկը, երբ հագնվում էր, նրա հագուստի վրա տեսել է Արցախի դրոշը։ «Ասացի՝ էս ինչ ա, ձեռքը բռունցք արեց ու ասաց՝ «Առանց թուրքի Հայաստան»։ Ուզում եմ ասել, որ անգամ փոքր երեխեքը հասկանում են, որ մենք պայքարում ենք մեր երկրի համար։ Մենք չենք պայքարում բացառապես Արցախի հայկական մնալու համար, էդ հարցը ամենակարևորներից է, բայց էս մարդիկ որոշել են ողջ երկիրը տանել թրքացման, թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքանա»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող