Ներքին 3 տարի առաջ - 10:44 19-01-2023

Պետությունը վարի ա տալիս միանգամից 15-ի, 100-ի, պատերազմի ժամանակ 5000-ից շատերին․ Մանյա Սարգսյան


Ֆեյսբուքյան օգտատեր Մանյա Սարգսյանն իր էջում գրել է․

Մարդիկ, անհատները վիզ են դնում կոպեկ-կոպեկ հավաքում են մի տղայի բուժման ծախսեր, կյանք են փրկում, ուրախանում... իսկ ի՞նչ ա անում պետությունն ու իշխանությունը։

Ճիշտ ա, վարի ա տալիս միանգամից 15-ի, 100-ի, պատերազմի ժամանակ 5000-ից շատերինն էլ իրանց ու իրանց հրամանատարության ոչ պրոֆեսիոնալ ու халатное отношение-ի հետևանքով, ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել մինչ էսօր, չի էլ կրելու...

Քանի գրել եմ, դա էլ ասեմ, հիվանդ, բուժման կարիք ունեցող ու հաշմանդամ տղաներից յուրաքանչյուրն ունի օգնություն ու բուժում ստանալու իրավունք, ու դա պետք ա անեն ոչ թե մարդիկ, այլ պետությունը, էդ տղաները էս երկրի ու հատկապես ձեր երեսից են դարձել հիվանդ, ու եթե մեկի ծնողն, օրինակ՝ չունի էդ նեթվորքը, ռեսուրսը դրամահավաք կազմակերպելու, չի նշանակում, որ տղան պետք ա չբուժվի կամ հաշմանդամ մնա, եթե կա դրա վերացման հնարավորությունը...

Այ էս ամենի հետևանքով էս երկրում ինչ էլ լինի, աչքիդ չի գա, քանի որ հենց հասնում ա հերթը իրավապաշտպաններին ու բժիշկներին, դու գրեթե դիակ ես, քանի որ իրանք բոլորը շատ խորը թքած ունեն մարդկային կյանքի, առողջության ու ճակատագրի վրա...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի