Արտաքին 3 տարի առաջ - 14:40 18-01-2023

Հակառուսական պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի որոշումն արժանի է հարգանիքի. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է 2022 թվականի արդյունքներին նվիրված իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը շեշտել է, որ Վրաստանի դիրքորոշումը, որն արևմուտքի ճնշման ներքո չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Արևմուտքի ճնշման ներքո, արժանի է հարգանքի։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արևմտյան երկրները ճնշումներ են գործադրում Վրաստանի նկատմամբ, որպեսզի երկիրը միանա հակառուսական պատժամիջոցներին։

«Մենք տեսնում ենք, թե Վրաստանը, ինչպես և գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակավ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ հարգանք է առաջացնում այն ​​փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով, իրենց տնտեսության շահերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի