Մամուլ 3 տարի առաջ - 08:34 17-01-2023

Տիգրան Խաչատրյանն ազատվում է նախորդի կադրերից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել:

Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա դրանք երկուսն են. Լիանա Խաչատրյանը՝ փոխվարչապետի օգնական, իսկ Արման Ադիլխանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար է նշանակվել: Երկուսն էլ, ի դեպ, Խաչատրյանի հետ մեկտեղ Ֆինանսների նախարարությունից են փոխվարչապետի գրասենյակ գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Խաչատրյանն առաջիկայում ազատման նոր հրամանագրեր կստորագրի ու թափուր մնացած պաշտոններում յուրայիններին կնշանակի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան