Ներքին 3 տարի առաջ - 11:15 14-01-2023

Հայաստանի իշխանության անպատասխանատվության պատճառով փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։

Ավելի ուշ հայտարարվեց, որ Հայաստանից Արցախ գնացող գազատարի տեղափոխությունը բարդ է՝ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ ինտերնետի ու Հայաստանից Արցախ եկող էլեկտրական գծի տեղափոխման հարցում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա։

Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ից Արցախ եկող էլեկտրագիծն Ադրբեջանը շարքից հանել է Աղավնո-Բերձոր հատվածում, սա այն դեպքում, երբ կրկնում եմ՝ այդ գիծը դեռ սեպտեմբերին, Բերձորի, Աղավնոյի հանձնելուց հետո, պետք է տեղափոխված լիներ Հայաստանն Արցախին կապող նոր երթուղի։

Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

Սրա հետևանքով Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»