Ներքին 4 տարի առաջ - 00:30 15-07-2022

Երկու անձ սուր մետաղական առարկայով սպառնացել են վարորդին՝ պահանջելով գումար և անվճար տեղափոխություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 13-ին Ջերմուկ քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամը 07.30-ի սահմաններում իր «ՎԱԶ-21015»-ով անծանոթ երկու անձանց Եղեգնաձոր տեղափոխելու ճանապարհին, Արփա-Սևան թունելից մայրուղի տանող հատվածում, հետևում նստած անձը սուր ծայրով մետաղական առարկայով սպառնալով՝ պահանջել է փող և անվճար տեղափոխություն Եղեգնաձոր, նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վարորդը դուրս գալով մայրուղի՝ կանգնեցրել է մեքենան և նրանց դուրս է հանել մեքենայից:

«Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ, պարզել են ուղևորների ինքնությունը՝ Եղեգնաձորի բնակիչ, 23-ամյա երիտասարդ և Երևանում հաշվառված 40-ամյա տղամարդ, որը սուր ծայրով մետաղական առարկայի ցուցադրմամբ վարորդից պահանջել էր փող և անվճար տեղափոխություն:

40-ամյա տղամարդը հուլիսի 13-ին Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, շորթում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ 23-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում