Ներքին 3 տարի առաջ - 18:22 13-01-2023

Կոտայքի մարզում ներխուժել են գազալցակայան, կոտրել տեսախցիկները, հայհոյանքներ հնչեցրել․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հատնել, որ իր վստահորդ՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Ա. Հ-ն, ով եղել է Երևան-Սևան ավտոմայրուղու 6.1 հասցեում գործող գազալցակայանում, այնտեղ է ներխուժել «Տարզան» մականունով անձը՝ իր «շքախմբի» հետ, որտեղ աշխատակիցների աշխատասենյակում կոտրել են տեսախցիկները, հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով խաթարվել է գազալցակայանի բնականոն աշխատանքը և գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետը հեռախոսազրույց է ունեցել ահազանգած քաղաքացու հետ, ով հայտնել է, որ ինքը հանդիսանում է Ա. Հ.-ի փաստաբանը և ինչ, որ հայտնել է օպերատիվ կառավարման կենտրոն, նույնը հայտնում է նրան։

Ոստիկանները փաստաբանին հրավիրել են ոստիկանության Չարենցավանի բաժին՝ կատարվածի մասին ավելի մանրամասն հաղորդում ներկայացնելու նպատակով, սակայն նա հայտնել է, որ այդ պահին զբաղված է, իսկ իր վստահորդը վատառողջ է, ու խնդրել է իր կողմից հայտնած տեղեկությունները ընդունել որպես կատարված հանցագործության մասին հաղորդում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն «Տարզանի» և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով