Ներքին 3 տարի առաջ - 13:53 12-01-2023

Դպրոցներում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային առումով իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հունվարի 9-ից վերսկսել ենք դասապրոցեսը և գործում է համաճարակային ֆիլտր։ Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք իհարկե համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում, բնականաբար, պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։ Բայց այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է։ Եթե ​​այս ֆիլտրը գործի, այսինքն՝ հիվանդ երեխաներն ու աշխատակիցները ուղղակի չհաճախեն դպրոց, մենք կկարողանանք դասապրոցեսի մասով որևէ ընդհատում չունենալ»,–ասաց նախարարը։

Նախարարն ընդգծեց, որ կորոնովիրուսի ժամանակահատվածը սովորեցրել է` ինչպես աշխատել նման իրավիճակներում։ Խոսքը, մասնավորապես, հեռավար ուսուցման անցնելու մասին է։
«Իրավիճակը գտնվում է անընդհատ մշտադիտարկման տակ, և, եթե կարիք լինի, իհարկե լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան