Ներքին 4 տարի առաջ - 14:54 11-11-2021

Համաճարակային իրավիճակը մի փոքր կայունացել է․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելուն միտված ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կամ ընդհանրապես օրենքներն ու իրավական ակտերը չեն դիտարկվում ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում։

Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգալելուն միտված ՀՀ առողջապահության նախարարության որոշումները շրջանցվում են որոշ պաշտոնատար անձանց կողմից:

«Եթե դրանք արդեն իսկ հաստատված են և օրինական ուժի մեջ մտած են, ապա պարտադիր են կիրառման Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար հավասար հիմունքներով, և որևէ կերպ պաշտոն կամ այլ կարգավիճակ չի կարող բացառություն լինել»,- ասաց նախարարը։

Նախարարը ընդգծում է, որ, այո, համաճարակային իրավիճակը մի փոքր կայունացել է, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլացնել հակահամաճարակային միջոցների կիրառումը։ «Ընտրությունը շատ պարզ է․ կամ մենք կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ մենք, մեր հարազատները կրում ենք արհեստական շնչառական ապարատ և, ցավոք սրտի, կյանքի մահվան պայքար ենք տանում»,- ավելացրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան