Ներքին 3 տարի առաջ - 21:11 10-01-2023

Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա, կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 18։41-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1979 թ․), «Opel» (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1984 թ․), «GAZ-2410» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1968 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Ե․-ն (ծնված 1954 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են, իսկ մյուս ուղևոր Ջ․ Ե․-ն (ծնված 1967 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և տուժած Հ․ Ս․-ին (ծնված 1983 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»