Ներքին 3 տարի առաջ - 00:04 10-01-2023

Արցախի թեմի առաջնորդը հյուրընկալել է շրջափակման մեջ գտնվող ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հունվարի 8-ին թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հյուրընկալել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին` ԼՂՌՀ առաջնորդ Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմից։

Սրբազան Հայրն իր օրհնությունն ու շնորհավորանքներն է բերել ներկաներին` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Վրթանես Սրբազանն իր հայրական խորհուրդներն է տվել ռուսական համայնքի անդամներին, ովքեր Արցախի ժողովրդի հետ վերապրել են արցախյան պատերազմների դժվարին օրերը և այժմ էլ արցախահայության հետ միասին հայտնվել են շրջափակման մեջ: Ըստ Սրբազան Հոր` պետք է օգտվել մեր քրիստոնեական զինանոցից, որը ոչ ժանգոտում է, ոչ էլ կորչում ժամանակի մեջ` այն մշտապես մեզ հետ է:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը շեշտել է ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելության կարևորությունը Արցախում և այն նշանակալի հանգամանքը, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և անմիջական ջանքերի շնորհիվ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում կառուցվել է Ս. Ծննդյան եկեղեցին:

Վրթանես Սրբազանը կարևորել է նաև այն ջերմ հարաբերությունները, որոնք տիրում են Արցախի թեմի և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների և այդ համայնքների անդամների միջև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով