Ներքին 3 տարի առաջ - 16:30 03-01-2023

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի հողատարածքը տրամադրել է վարձակալության

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2006 թվականի դեկտեմբերի 16-ին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,142 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3150 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է Հ.Հ.-ին։

Այնուհետև, Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել վարձակալի կողմից նշված հողատարածքն ամսական 35 հազար դրամ վարձավճարով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին ենթավարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

Արդյունքում, համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում` 2006 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը, «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից հիշյալ հողամասի վարձակալին որպես վարձավճար փոխանցվել է ընդհանուր 4 մլն 576 հազար 831 դրամ։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ բջջային օպերատորի կողմից տարիներ շարունակ վճարված գումարները համայնքի բյուջե մուտքագրվելու փոխարեն ստացել և տնօրինել է վարձակալ Հ.Հ.-ն, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ` համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին), քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննության ընթացքում, դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ, համայնքի կողմից լուծվել է վարձակալի և բջջային օպերատորի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

Միաժամանակ, Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով