Ներքին 1 ամիս առաջ - 18:23 02-09-2026

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով հողամասը 2008 թվականի մարտի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է տվյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մորը, ով իր հերթին հետագայում նշված իրավունքը նվիրել է որդուն՝ Հ.Պ.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի մարտի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով, 1 միլիոն 201 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:


Առ այսօր Արարատ համայնքի տիրապետմանն են վերադարձվել Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ 5 հողատարածքները՝

1. Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով հողամասը
2. Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը,
3. Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող՝ 0.2100 հա մակերեսով հողամասը,
4. Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող՝ 0.0630 հա մակերեսով հողամասը,
5. Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0.1280 հա մակերեսով հողամասը:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով