Մամուլ 3 տարի առաջ - 08:10 30-12-2022

«Կխնդրեմ՝ հիվանդներն այստեղ ելույթ չունենան». Վաղարշակ Հարությունյանը սաստել է Վլադիմիր Կարապետյանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում դիվանագետների հետ հանդիպմանը ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ Փաշինյանին խորհուրդ տվել անհապաղ աջակցություն հայտնել Ուկրաինային, քանի որ վերջինիս հաղթանակը մի քանի ամսվա հարց է։ Այս հայտարարությունը հունից հանել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, նա հակադարձել է՝ ասելով․

«Կխնդրեմ՝ հիվանդներն այստեղ ելույթ չունենան, Ռուսաստանը ոչ մի պարագայում չի պարտվի, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ ուղղությամբ, միջուկային զենք գործի կդնեն»։

Փաշինյանն էլ սենսացիոն հայտարարություն է արել՝ դեսպաններին ասելով, որ ի գիտություն ընդունեն, որ երկիր Նաիրի գոյություն չունի։ Դիվանագետները դա ընկալել են՝ որ Արցախ այլեւս գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան