Ներքին 3 տարի առաջ - 18:50 29-12-2022

Արցախի բուժհաստատություններից Երևան տեղափոխված մեր հայրենակիցների վիճակը կայուն է․ ՀՀ ԱՆ

«Մեր 3 հայրենակիցներին Արցախի բուժհաստատություններից ՀՀ տեղափոխությունը կայացել է երեկ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Նրանք արդեն իսկ գտնվում են համապատասխան նեղ մասնագիտական բուժհաստատություններում։ Այսօր իրականացվել են դժվարամատչելի հետազոտություններ՝ հետագա բուժումը նախանշելու և սկսելու նպատակով։ Ամենակարևորը՝ բոլորի վիճակն այս պահի կայուն է»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ չնայած կատարված աշխատանքին՝ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։

«Այնպես չէ, որ իրավիճակը դրական ուղղություն կամ հանգուցալուծում է ստանում։ Ո՛չ։ Հումանիտար աղետը օրեցօր շարունակում է խորանալ։ Եվ այն խնդիրները, որ բարձրացվել են նաև նախկինում, ավելի մեծանում են»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարության ներկայացուցիչն այս առումով բարձրացրեց Արցախում առկա դեղորայքի, բժշկական պարագաների ու մի շարք այլ խնդիրներ։

«Շատ պացիենտներ, որոնք նեղ մասնագիտական միջամտության, բուժօգնության կարիք են ունենում, ցավոք, չեն կարողանում տեղափոխվել Երևան։ Եթե չիներ Կարմիր խաչի միջնորդությունը, կամ ընդհանրապես, եթե միջնորդություն չլինի, ապա տեղափոխումը հնարավոր չի լինի իրականացնել։ Մենք այսօր ևս առերեսվում ենք փակ ճանապարհի և դրան հետևող աղետների հետ»,- ասաց նա։

Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ առկա հումանիտար աղետի պայմաններում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու բուժհաստատութան մասնագետները փորձում են իրավիճակի հնարավոր կարգավորման մեջ ներդնում ունենալ արցախցի գործընկերների հետ ամենօրյա տեսակապի միջոցով։

«Հիշեցնեմ, որ այն փոքրիկին, որին ևս միջազգային միջնորդությամբ կարողացանք տեղափոխել Երևան, բուժումն էլի այստեղից ենք կարողացել ինչ-որ չափով իրականացնել, միջամտել բուժման ընթացքին։ Եվ այն բժիշկը, որը վարել է հիվանդության հեռավար կարգավորման ընթացքը, հիմա անձամբ է հետևում երեխայի բուժման գործընթացը։ Երեխան իր վերահսկողության ներքո է»,- եզրափակեց նախարարության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող և ծանր վիճակում գտնվող երեք հիվանդներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»