Ներքին 3 տարի առաջ - 09:30 22-07-2023

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին․ կա զոհ, 4 վիրավորներից երկուսի վիճակը կայուն ծանր է

Հուլիսի 22-ին, ժամը 01։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Oragir.News-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Տ․, ծնված 1990 թ․) բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին:

Փրկարարները «Nissan Skyline» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ուղևորներ Զ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) և Ղ․ Ս․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Գ․ Կ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Հ․-ն (ծնված 1991 թ.)` Արտաշատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում