Ներքին 3 տարի առաջ - 18:15 29-12-2022

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը ներկա են եղել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղխորհրդի անդամ Վաչե Գրիգորյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությանը, ինչպես նաև հումանիտար միջանցքի անխափան գործունեության վերականգնմանը:

Նախագահ Խաչատուրյանը կարևոր է համարել ներկայիս ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում հայաստանյան քաղաքական միավորների աշխատանքը և հայկական օրակարգային խնդիրների բարձրաձայնումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով