Ներքին 4 տարի առաջ - 11:11 26-12-2021

Արման Բաբաջանյանի էջը դարձել է քաղցրավենիքի խանութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջն այսօր անվանափոխվել է, այն այժմ կոչվում է «Sweetie store», թարգմանաբար' «Քաղցրավենիքների խանութ»:

Դժվար է ասել՝ Բաբաջանյանն էջը վաճառե՞լ է, թե այն կոտրել են, սակայն այսուհետ էջը դառը քաղաքականության փոխարեն քաղցր բուլկիներ կներկայացնի հանրությանը:

Ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտարարություն էր տարածել, թե իր էջը զավթել են. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օր է իմ անունով 2019 թվականին հիմնված վերիֆիկացված ֆեյսբուքյան պաշտոնական էջը զավթվել է ինձ անհայտ անձանց կողմից և րոպեներ առաջ սկսել են ջնջել էջի ողջ տեսանյութերն ու տեքստերը։ Օրեր շարունակ ապարդյուն փորձում ենք խնդիրը հաղթահարել ֆեյսբուքյան գործող ընթացակարգերով»,-գրել էր Բաբաջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի