Արտաքին 3 տարի առաջ - 15:00 29-12-2022

Գարո Փայլանը Լաչինի միջանցքի հարցով դիմել է Էրդողանին

Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Լաչինի միջանցքի հարցով դիմել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Փայլանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին։

Գարո Փայլանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մուտքի ճանապարհը, ավելի քան երկու շաբաթ փակված է ադրբեջանական խմբավորման կողմից, ովքեր իրենց բնութագրում են որպես «բնապահպան ակտիվիստներ» և ադրբեջանական անվտանգության ուժեր։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում է հիմնական կարիքների, ինչպիսիք են սննդի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։

«Լեռնային Ղարաբաղի 120.000 հայեր հայտնվել են թակարդում։ Մարդասիրական ճգնաժամի վերածված այս շրջափակումը պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի»,- ասել է նա։

Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիան չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի նկատմամբ և այդ երկրի նախագահ Էրդողանին հորդորել է պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը բխում է նաև Թուրքիայի շահերից։

«Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և թե հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»