Ներքին 3 տարի առաջ - 18:49 28-12-2022

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թ․ հունվարի 1-ից կներդրվի նաև 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են Հայփոստի միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։

Աշխատող անձինք կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3C8csGK։

Այն անձինք, ովքեր մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։

Հիշեցնում ենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով