Ներքին 1 տարի առաջ - 11:37 18-10-2024

Կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026-ի հունվարի 1-ից

Կրիպտոակտիվի հետ կապված գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Նախագծով նախատեսել էինք, որ կրիպտոակտիվի հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Հաշվի առնելով տնտեսավարողների հետ մեր ունեցած քննարկումները և այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա շրջանառվող օրենսդրական նախաձեռնություն, դաշտում կրիտիկական իրավիճակ չառաջացնելու տրամաբանության մեջ կառավարությունն առաջարկում է այս կարգավորումն ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 1-ից։ Կարծում ենք, որ սա բավարար ժամանակահատված է նաև կրիպտոակտիվների շրջանառության հետ կապված հարաբերությունները հարկային առումով կարգավորելու և այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու համար»,- ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան