Մամուլ 3 տարի առաջ - 08:17 28-12-2022

Իշխանական վերնախավը տարեվերջյան ժամանցային հավաքույթների մեջ է. Հրապարակ

Հրապարակ» թերթը գրում է․

«Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի վարչապետը։ Հրավիրված են իշխանական եւ իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։

Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի եւ սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։ Բացի այդ, ՔՊ վերնախավն էլ դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները եւ մի քանի ընտրյալներ։ Ոչինչ չի մթագնում այս մարդկանց տոնական տրամադրությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան