Ներքին 3 տարի առաջ - 15:52 27-12-2022

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն արել է նույն բանը, ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն շարունակում է պաշտոնավարել․ Արսեն Բաբայան


ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը:

Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը:
Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․

Այսպես`
1. ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը:

2. ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է,

3. ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է,

4. ԵԴ/7319/02/19 - դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը:

5. ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է,

6. ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է

Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել:

Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան