Մամուլ 5 տարի առաջ - 21:33 26-09-2021

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն արվել, ինչը արել է Հայաստանն Ադրբեջանի դեմ. Ի՞նչ ենք անում և անելու մենք․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Ադրբեջանական իդիոտիզմ

Լսում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ալիևի ելույթը։ Տպավորություն է, որ խոսում է Հայաստանի ներկայացուցիչը։ Ալիևը Հայաստանին մեղադրում է բոլոր այն ռազմական հանցագործություններում, ինչը պատերազմի 44 օրերին ու մինչ օրս անում է Ադրբեջանը։

Ալիևը Հայաստանին մեղադրում է սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա ու պատերազմ սկսելու մեջ, մեղադրում է պատերազմական գործողություններում վարձկան լեգիոներների ներգրավման, մեղադրում է 30 տարի ցեղասպանություն իրականացնելու, Աղդամը Հիրոսիմա սարքելու, էթնիկ զտումների, կանանց, երեխաներին խոշտանգելու ու սպանելու մեջ, քաղաքացիական ենթակառուցվածքների՝ քաղաքների, բնակելի օբյեկտների գնդակոծության, մշակութային վանդալիզմի, քիմիական զենքի և կասետային ռումբերի օգտագործման մեջ, մեղադրում է էկոցիդի, ռազմագերիների ևքաղաքացիական անձանց խոշտանգելու, դիակների պղծման և անարգման մեջ։
Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն արվել, ինչը արել է Հայաստանն Ադրբեջանի դեմ։
Ալիևի ՄԱԿ-ի գաստրոլները սովորական ֆաշիզմ ու գեբելսյան տեղեկատվական պատերազմ է, պլյուս՝ ֆրոյդյան կոմպլեքս։
Խաղաղ բնակչության դեմ քիմիական սպիտակ ֆոսֆոր կիրառողը, հայ ռազմագերիներին ինկվիզիցիայի բոլոր կանոններով խոշտանգողը, ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց գլխատողը, ռազմական բոլոր հնարավոր հանցագործությունների արսենալն օգտագործող ցեղախմբի առաջնորդը խոսում է ռազմական հանցագործություններից։
Ի դեպ, Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել Հայաստանի կատարած «ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին» ու միջազգային տրիբունալներում պայքարելու է «ցեղասպանված Ադրբեջանի» իրավունքների համար։
Ի՞նչ ենք անում և անելու մենք։
Ի՞նչ է անում իշխանություն-ընդդիմություն ներդաշնակ երկյակը։
Վաղը, որ Ադրբեջանը միջազգային դատարաններում իր քեյսը «բրդի» առաջ, պատկերացում եմ, թե ի՞նչ համազգային ցասում է բարձրանալու։
Բնականաբար՝ միայն Ֆեյսբուքում։ Որովհետև այնտեղ ապահով ու անվտանգ է, և կարելի է սեփական «դիվանի» վրայից կամ տակից ռաբիս պաթոսի հիթեր արտանետել արտաքին միջավայր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով