Ներքին 3 տարի առաջ - 20:02 24-12-2022

Այսօր արցախցու կամքն է որոշելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախն ու մենք։ Վաղը, դեկտեմբերի 25-ին Արցախի հերոս ժողովուրդը համաժողովրդական հանրահավաք կանցկացնի։ Վստահ եմ, որ հանրահավաքում հնչող ելույթներն ու կոչերն ուղղված են լինելու էլ ավելի ամրապնդելու արցախցու ոգին, կամքն ու համառությունը։

Այո՛, այսօր արցախցու կամքն է որոշելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։

Բայց․․․Ինչպես ս․թ․ հոկտեմբերի 30-ին, այնպես էլ վաղը, Հայաստանում չեն պատրաստվում աջակցության հանրահավաք կազմակերպել Երևանում։

Հա՜, մոռացել էի, շուտով Նոր տարի է, տոնածառ, նվերներ, խոզի բուդ, կենացներ․․․»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով