Ներքին 4 տարի առաջ - 22:46 17-04-2022

Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը մանդատ չի տվել որոշելու Արցախի ճակատագիրը․ Սեյրան Օհանյանը Ազատության հրապարակում է

Մենք այսօր եկել ենք տեսնելու մեր գործընկերոջը, որն իր բողոքի ակցիան է անում՝ ընդդեմ Հայաստանի թուրքացման ու Արցախի հայաթափման։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ, որ այս պարագայում յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրողական շարժում ստեղծել, թույլ չտալ, որ այս իշխանությունները Արցախը տանեն հայաթափման։ Այս իշխանություններին դրա համար ոչ մեկ մանդատ չի տվել։ Արցախի համար առաջին պայքարից, առաջին ազատամարտից սկսած Նիկոլ Փաշինյանը մասնակից չի եղել և ոչ մեկ նրան մանդատ չի տվել որոշելու Արցախի ճակատագիրը։
Դուք վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանին տեսե՞ք եք բանակում, մեր սահմաններին։ Դրա փոխարեն ինքն անընդհատ ոստիկանական զորքերում է։ Նա մտածում է միայն սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի ու ժողովրդի անվտանգության մասին»,-ասաց Օհանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի