Ներքին 5 տարի առաջ - 14:42 12-06-2021

Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունիսի 12-ին, նախընտրական քարոզարշավով Լոռու մարզում է։

Տաշիրում իր համարկիների մոտ հարց բարձրացրեց, թե վերջին անգամ երբ է այստեղ ասֆալտապատում կատարվել։

«Ինձ հուշեցին, որ վերջին անգամ 2003 թվականին է ասֆալտապատվել։ Ես այստեղ տեսնում եմ հետաքրքիր շենքեր, ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը և այսպես ասեմ՝ ձեր հույսն այս կառավարության հետ չի կապված։ Եթե սրանց հետ կապված լիներ, ապա ոչինչ չէր լինի, եղածն էլ երևի քանդված կլիներ։

Սիրելի ժողովուրդ, հիմա ընտրությունը արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է։ Հիմա ընտրությունը՝ ճգնաժամ ունենալն է, թե թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է։ Մենք գալիս ենք մեկ նպատակով։ Մենք գալիս ենք՝ անելու ամեն ինչ՝ ձեր հոգսերը թեթևացնելու համար, ճանապարհները վերանորոգելու համար։

Դուք կտեսնեք, որ շատ արագ այս ճանապարհն այս վիճակում չի լինելու։ Ես չեմ ուզում այս իշխանություններից խոսալ, որովհետև սրանք պրծված են, էլ չկան, գոյություն չունեն։

Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ։ Ամենից լավը կարելի է մի լավ չախոբիլի սարքել նապաստակից, ուրիշ բանի պիտանի չի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ հանգստություն է բերելու, իրենք մերժում են վենդետաները, յուրաքանչյուր բաժանում՝ սևեր ու սպիտակներ, հներ ու նորեր․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով