Ներքին 3 տարի առաջ - 23:07 23-12-2022

Ադրբեջանի նպատակն Արցախի ժողովրդի մոտ հուսահատության, անելանելիության զգացում առաջացնելն է․ Արման Թաթոյան

«Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կրկին ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։

Սա ադրբեջանական հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Նրանք այս անգամ պարզապես փոխել են մեթոդները և իրենց քաղաքականությունն իրականացնում են իրենց բնապահպան հռչակած, բայց Կառավարության կողմից ֆինանսավորվող մարդկանց միջոցով։

Ադրբեջանի նպատակն Արցախի ժողովրդի մոտ հուսահատության, անելանելիության զգացում առաջացնելն է, ինչը կստիպի մարդկանց, ըստ ադրբեջանական ծրագրի, լքել Արցախը:

Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:

Մենք մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք` խափանելու համար Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան