Ներքին 3 տարի առաջ - 11:07 24-11-2022

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել են հայատյացության ու թշանամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։

Ա.Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյացութան հետևանքերը տեսանելի են եղել 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ․ խաղաղ բնակիչների ու զինծառայողների խոշտանգումներ, գլխատումներ, զինծառայողների մարմինների անարգանք, մասնատումներ ու անմարդկային վերաբերմունք գերիների նկատմամբ։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Սա է միակ եղանակը երաշխավորելու համար արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:

Հատուկ ուղերձով է հանդես եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ.Հովնան արթեպիսկոպոս Տերտերյանը:

Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»