Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:02 23-12-2022

Մեր խնդիրը Դաշնակցությանն իր պատմությունը հիշեցնելը չէ․ Գուրգեն Արսենյան

Հարգելի խորհրդարան, մեր խնդիրը Դաշնակցությանը քննադատելը չէ, իրենց պատմությունը հիշեցնելը չէ, մեր խնդիրը ազգային անվտանգության համակարգի արտաքին հետախուզական ծառայության օրենսդրական փաթեթ ընդունելն է։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Այդ ծառայությունը, որը մենք ստեղծում ենք, շուտվանից պետք է ստեղծված լիներ։ Այն հնարավորություն ունի բացառիկ արդյունավետություն ապահովել ՀՀ-ի համար, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, ինֆորմացիոն կոմպոնենտներով։ Բանավեճի մեջ ենք մտել մարդկանց հետ, որոնց ևս ձեռնտու է այդ ծառայության ստեղծումը։ Սա մեր երկիրն է, պետք չէ այն դարձնել կտրտված մարմին»,- ասաց պատգամավորը։

Գուրգեն Արսենյանը նշեց, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը երկրի անվտանգության պահպանման կարևոր կառույց է դառնալու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով