Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:08 04-05-2022

Փողոցում ընթանում է մի պրոցես, որի նպատակը ձեր ազատությունը ձեզանից խլելն է. Գուրգեն Արսենյան

Աժ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ Ելույթների ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձավ հանրության ազատությանը և իրավունքին։

«Մեզ անընդհատ հարցնում են, թե ինչու՞ չենք խստացնում։ Երկարատև բացատրություն եմ տալիս, որ մենք իրենց ուզածը չենք անելու, այլ ուզում ենք, որ մեր հասարակությունը ձևափոխվի, որ մեր հասարակությունը ուղղահայաց կառավարվող հասարակությունից դառնա հորիզոնական, ազատ հասարակություն, և մենք չենք պատրաստվում տրանսֆորմացիոն պրոցեսը կանգնեցնել։ Փողոցում ընթանում է մի պրոցես, որի նպատակը ձեր ազատությունը ձեզանից խլելն է, որ վերադարձվել էր ձեզ։ Հիմա վերադարձել են հին երգին, որ հասարակության անդամներն ունակ չեն ընտրելու պատասխանատու իշխանություն։ Շարժման պսևդոգաղափարախոսները հասարակության մեջ նետել են մի թեզ, որ 680 հազար ընտրողները սխալվել են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով