Ավելին 3 տարի առաջ - 00:44 23-12-2022

Շքեղ ամուսնության առաջարկ՝ ամուսնալուծությունից հետո. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը կրկին կամուսնանա

2015 թվականին բուռն քննարկվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահան Բաղդասարյանի նշանդրեքը, որին հաջորդել էր Դուբայում շքեղ հարսանիքը։ Քավորը եղել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Սակայն նրանց ամուսնությունը, ցավոք, կարճ տևեց, իսկ երեկ պարզ դարձավ, որ Բաղդասարյանի արդեն նախկին հարսին՝ «Բելաջիո» խանութի սեփականատեր Արմեն Ստեփանյանի դստերը՝ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանին, ամուսնալուծվելուց հետո ամուսնության շքեղ առաջարկ են արել հենց իր ծննդյան օրը։

Մերին՝ որպես դիզայներ, ավելի հայտնի դարձավ այն ժամանակ, երբ հեղինակեց երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանյաց զգեստը։

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղրասարյանը, ամուսնացել է Մերիի եղբոր հետ։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով