Արտաքին 1 ամիս առաջ - 11:20 26-07-2026

Հարավկորեացի միլիարդատերը ամուսնալուծությունից հետո նախկին կնոջը կվճարի 640 միլիոն դոլար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դատարանը պարտավորեցրել է SK Group-ի սեփականատեր Չոյ Թե-վոնին անհավատարմության համար 640 միլիոն դոլար փոխանցել նախկին կնոջը՝ Ռո Սո-յոնին, ինչպես նաև վճարել 1.3 միլիոն դոլարի լրացուցիչ փոխհատուցում։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տղամարդու կինը՝ Ռո Սո-յոնը սկզբնապես պահանջում էր մոտավորապես 1 միլիարդ դոլար։ Զույգը համատեղ ապրել է ավելի քան 25 տարի և մեծացրել երեք երեխա։

Հարաբերություններում բաժանումը առաջացել էր 2015 թվականին, երբ հարավկորեացի գործարարը հրապարակայնորեն խոստովանել էր, որ սիրավեպ է ունեցել և արտամուսնական երեխա է ունեցել։

Թամարա Քալանթարյան