Մամուլ 3 տարի առաջ - 08:16 21-12-2022

ԱԺ-ում հերթական հրաժարականն է սպասվում. Էդուարդ Աղաջանյանը որոշում ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին:

Աղաջանյանը թիմակիցներին փոխանցել է, որ, իր փոխարեն, հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել: Թերեւս չի սխալվում Աղաջանյանը, քանի որ նախկին դիջեյը չէր կարող խորհրդարանի կարեւորագույն հանձնաժողովը ղեկավարել: Իհարկե, փորձեցինք նաեւ Աղաջանյանի տեսակետը լսել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից մեզ ասացին, որ մեր՝ նաեւ Աղաջանյանի տեսակետը լսելու խնդրանքը կփոխանցեն վերջինիս, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, մեզ հետ կապ չհաստատեց»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի