Մամուլ 3 տարի առաջ - 08:13 21-12-2022

Պարգևավճարներ կստանան էլի միայն ՔՊ-ականները. ընդդիմությանը չեն տա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգեւավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգեւավճարներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգեւավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի:

«Պարգեւատրելու մասին կարգադրությունը սովորաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ու մինչեւ այժմ Աժ նախագահի կողմից ստորագրված նման կարգադրություն չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդարանի լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը:

Մեր աղբյուրները վստահեցնում են, որ որոշում կա պարգեւավճարներ տալու միայն ՔՊ-ական պատգամավորներին ու նրանց օգնական-գործավարներին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող