Ներքին 3 տարի առաջ - 15:19 20-12-2022

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում․ բա ի՞նչ անի խեղճ իշխանությունը․ Տ․ Աբրահամյան

Որքան էլ մենք քննարկում ենք հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է դիտարկել, որ սա առաջին հերթին քաղաքական և անվտանգային խնդիր է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։ Ցանկացած իրավիճակի պատասխանատվությունը իշխանություններինն է, անկախ նրանից՝ ով է իշխանության՝ Նիկոլը, թե Պողոսը։ Բայց եթե հաշվի ենք առնում օրվա իշխանությունների քաղաքական տապալման հետևանքները, որը երկիրը բերել, հասցրել է ողբերգական վիճակի, բնական է, որ իշխանությունը ունի թիվ մեկ պատասխանատուի կարգավիճակ։

Եթե ՌԴ-ն իր ֆունկցիան չի իրականացնում, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրնակիցների ճակատագրով։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ կասեն ՌԴ-ն ուներ պարտականություն, չիրականացրեց իր պարտականությունը, բա ի՞նչ անի խեղճ իշխանությունը։ Արցախում ապրում են մեր հայրենակիցները և ՀՀ իշխանությունները չեն կարող սահմանափակվել ինչ-որ նամակներով և պատասխանատվությունը բարդել միջազգային դերակատարների վրա»,- ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան