Ներքին 4 տարի առաջ - 23:37 13-11-2021

Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է այս պահին տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է այս պահին տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին։

Տարբեր օգտատերերի ու լրատվամիջոցների գրառում/տեսանյութերը ցույց են տալիս, որ ճանապարհի մի քանի տեղամասերում ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատանք են տանում, ինչը շատ նման է անձնագրային/մաքսային հսկողություն իրականացնելու ենթակառուցվածքների ստեղծմանը։

Դրան զուգահեռ ցանցում ակտիվորեն տեսանյութեր են շրջանառվում Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին այլընտրանք համարվող Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում ստեղծված վթարային իրավիճակների ու խցանումների վերաբերյալ։

Այո՛, սա այն նույն ճանապարհն է, որի մասին իրար հերթ չտալով գովերգում են իշխանության մեծ ու փոքր դեմքերը։

Դեռ չեմ խոսում դեպի Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գնացող ճանապարհների վիճակի ու անցանելիության մասին։

Իշխանության գործողությունները, որոշ դեպքերում՝ հանցավոր անգործությունը Սյունիքում, կոլապսի են հասցրել երկրի հարավը, ինչն ուղիղ ազդեցություն ունի երկրի ողջ անվտանգային համակարգի վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով