Մամուլ 3 տարի առաջ - 08:39 20-12-2022

Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթից հայտնի դարձավ, որ ավտոմեքենան գնվել է ֆիզիկական անձ Տարոն Կարապետյանից 9 մլն 700 հազար դրամով: Թալինի համայնքապետարանի աշխատակազմը գնումների փաստաթղթում «մոռացել է» նշել գնված ավտոմեքենայի մոդելը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ:

«Այդ ավտոմեքենան համայնքի ղեկավարի համար է, նախկին մեքենաների «մատոռները» թափված էին, հին մեքենաներ էին՝ անմխիթար վիճակում գտնվող: Շահագործել եմ իմ անձնական մեքենան, առանց ոչ մի բանի. գիտեք՝ համայնքը ինչ վիճակում էր»,- ներկայացրեց Սափեյանը՝ միաժամանակ նշելով ավտոմեքենայի մոդելը՝ Mercedes:

«Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել գնել շուրջ 24 հազար դոլարանոց մեքենա այն դեպքում, երբ համայնքի բյուջեն այնքան էլ լավ վիճակում չէ: Մեր հարցին ի պատասխան՝ Սափեյանն ասաց. «Նորմալ գին է: Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանալ: Մենք այնպիսի մեքենա ենք ձեռք բերել, որ հինգ տարվա ընթացքում նույն մեքենան ծառայի համայնքին եւ գործերը թեթեւացնի»:

Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Տավրոս Սափեյանը վթարի էր ենթարկվել Երեւանի Հրազդանի կիրճում: Ըստ ամենայնի, համայնքի ղեկավարը նոր մեքենայի կարիք ունի, քանի որ իր մեքենան դիմացի ավտոմեքենայի ուժգին հարվածից լուրջ վնասներ է կրել»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան