Սպորտ 3 տարի առաջ - 22:10 19-12-2022

Ո՞ր պարագայում «Փյունիկը» կբոյկոտի ՀՖՖ ժողովը․ Արթուր Սողոմոնյանը պատասխանել է Oragir.News-ի հարցին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույց էր տվել ակումբի պաշտոնական կայքին՝ հայտնելով, որ ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Հարցազրույցը՝ այստեղ։

Oragir.News-ը հարցում է ուղարկել Սողոմոնյանին․

«Առաջիկայում ՀՖՖ ամփոփիչ ժողովն է և գործկոմի ընտրությունները։ Ի՞նչ ճանապարհային քարտեզով եք պատրաստվում հասնել ՀՖՖ նախագահի հրաժարականին։ Արդյո՞ք Ձեր գործողությունների մեջ կմտնի բոյկոտել առաջիկա ժողովը»։

Ներկայացնում ենք Արթուր Սողոմոնյանի պատասխանը․

«Մենք մեր որոշման մասին հայտարարել էին նախապես ու գիտակցաբար, որպեսզի դեկտեմբերյան ժողովի մյուս անդամները ժամանակ ունենան մեզ լսելու և միանալու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։

Գործնականում, մենք որևէ նորություն չենք ասել։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում զբաղվում են ֆուտբոլով, գիտեն մեր թվարկած բոլոր փաստերի մասին։ Իհարկե, մենք հասկանում են, որ պարոնայք Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը փորձելու են ժողովի մասնակիցներին իրենց կողմ տանել՝ յուրաքանչյուրին խոստանալով ինչ-որ օգնություն կամ աջակցություն։

Ես հատուկ ուշադրություն հրավիրեցի այն փաստի վրա, թե Հայաստանում ինչպես են իրականացվում ընտրություններն ու ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի համակարգումը, որպեսզի ցույց տամ, որ ոչ թե իրենք են մեր ղեկավարները, այլ հակառակը։ Մենք ենք նրանց վստահում Հայաստանում ֆուտբոլի զարգացման, ֆինանսական կառավարման գործընթացների իրականացման, Հայաստանի միջազգային ֆուտբոլային կազմակերպություններում ներկայացման կազմակերպման գործընթացները, և մենք ենք, որ պետք է իրենց հարցեր ուղղենք։

Մեր դիտարկմամբ՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան իր պարտավորությունները բավարար ձևով չի իրականացնում։ Հավաքը բոլկոտելու իմաստ չենք տեսնում, բայց եթե տեսնենք, որ ֆեդերացիայի ղեկավարներին հաջողվում է անտեսել մեր պահանջներն ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցչին հանել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր կոմիտեից՝ մենք կլքենք հավաքը։ Համոզված եմ, որ բոլոր նրանք, որոնք հետաքրքրված են հայկական ֆուտբոլի լավ ապագայով կաջակցեն մեզ։»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում