Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 20:13 17-03-2023

ՀՖՖ-ն՝ իր խայտառակ ոճի մեջ. մերժվել է Oragir.News-ի հայտը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպման համար Oragir.News-ի մարզական լրագրող Արման Առաքելյանի հայտը:

Որպես պատճառաբանություն՝ նշված է հետևյալը.

«Հարգելի գործընկեր, ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Ձեր հավատարմագրման հայտը մերժվել է, քանի որ հայտերի մեծ քանակով պայմանավորված՝ առավելությունը տրվել է բուն ֆուտբոլային/մարզական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներին, ինչպես նաև այն լրատվամիջոցներին, որոնք մշտապես և պարբերաբար լուսաբանել են Հայսաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների հանդիպումները»:

ՀՖՖ-ն փաստորեն, վերահաստատում է մեր պնդումն առ այն, որ լրագրողների, կայքերի միջև դրված են անհավասար տարբերություններ, նախապատվություն է տրվում որոշ ԶԼՄ-ների, իսկ որոշներն էլ սև ցուցակում են:

Oragir.News-ի մարզական լրագրող Արման Առաքելյանը վերջին 10 տարիների ընթացքում պատշաճ հավատարմագրվել է ազգային, տարբեր տարիքային հավաքականների, ակումբների եվրագավաթային հանդիպումներին և ոչ մի անգամ նման խնդիր չի առաջացել:

Oragir.News-ը պատրաստվում է դիմել ՈւԵՖԱ՝ արձանագրելու մամուլի ազատության կոպիտ խախտման մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ