Ներքին 3 տարի առաջ - 22:48 17-12-2022

Արցախի բոլոր եկեղեցիներում Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։ Տոնի առթիվ պատարագ է մատուցվել Հակոբ Մծբնա Սրբի անունը կրող Արցախի թեմի գործող եկեղեցիններում:

Այս մասին հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմը:

«Այս օրը համարվում է նաև ուխտի օր` հնամյա սրբավայր Ս. Հակոբավանքի, որտեղ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ, մատուցվեց տոնական պատարագ:

Պատարագին մասնակցել են թեմի հոգևորականաց դասը, ՊԲ ավագ գնդերեցը` մյուս գնդերեցների հետ միասին, և Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ:

Տոնի առթիվ սուրբ պատարագ է մատուցվել նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ ձեռամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի, որին իրենց մասնակցությունն են բերել նաև թեմի կիրակնօրյա դպրոցների փոքրիկ սաները»,- նշում է թեմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով