Ներքին 4 տարի առաջ - 18:32 17-04-2022

Ամարասի վանքում պատարագ է մատուցվել Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Սբ պատարագ է մատուցվել Ամարասի վանական համալիրում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ամարասի վանական համալիրն, իրապես, մեծ և կարևոր նշանակություն ունի մեզ՝ քրիստոնյաներիս համար։

«Գրիգոր Լուսավորիչն, իր տեսիլքի մի փոքրիկ մասնիկ իր հոգում ծրարած, եկել է այս հովիտը և կառուցել Ամարասի պատմական վանքը։ Սովորական վայր չէ այս վայրը, և դա զգացել ու գնահատել են մեր բոլոր թագավորները, իշխանները, և, Վաչագան Բարեպաշտ թագավորից սկսած, ուխտատեղի է մեր իշխանական վերնախավի համար, որովհետև զգացել են նրա կարևորությունը՝ ոչ միայն հոգևոր անվտանգության տեսանկյունից, այլ նաև՝ ֆիզիկական»,-ասել է նա։

Եկեղեցու հավատավորների բերած օրվա խորհրդանիշները (ներկած ձու, խաղցրավենիք)՝ որպես կյանքի ու հարության նշաններ, օրհնվել են եպիսկոպոսի կողմից, որից հետո հավատավորները դրանք իրենց հետ տուն են տարել։

Սուրբ Պատարագին մասնակցում էին ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան