Մամուլ 3 տարի առաջ - 08:44 17-12-2022

Սասուն Խաչատրյանի եղբայրն ազատման դիմում կգրի. Կարեն Անդրեասյանի հետ լարված են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ հաջորդ ազատման դիմում գրողը լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը:

Ըստ լուրերի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն գնով ցանկանում է հրաժեշտ տալ նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի «թիմակից» համարվող դատավոր կամ գիտնական անդամներին, ու այդ անձանցից մեկը ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանն էր, իսկ հաջորդը լինելու է Դավիթ Խաչատուրյանը: Այս ամենը կապված է նաեւ այն որոշումները ստորագրելու հետ, որոնք կայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Նման բան չկա, այն որոշումները, որոնք ստորագրել եմ, իմ ներքին համոզմունքով ձեւավորված որոշումներ են, ես ապաքաղաքական մարդ եմ ու հրաժարական էլ չեմ ներկայացնի»: Անդրադառնալով իր եւ Կարեն Անդրեասյանի լարված հարաբերություններին՝ նշեց. «Այդ որ ասում եք՝ լարված, սկզբնական շրջանում աշխատանքային բան է եղել, հիմա հարթվել գնացել է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով