Մամուլ 3 տարի առաջ - 08:33 16-12-2022

Համբարձում Մաթևոսյանին փոխարինող չեն գտնում. ովքեր են դեմ Արայիկ Հարությունյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչեւ այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի եւ փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի:
ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում եւ, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են…»

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով