Մամուլ 3 տարի առաջ - 08:17 16-12-2022

ՔՊ-ականները շտապել են Գորիս՝ գործի դափնիներն իրենց վրա քաշելու համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանը, ով մինչ պատգամավոր դառնալը Գյումրու փոխքաղաքապետն էր։

Տեղացիները կատակում են, որ ՔՊ-ականները Գորիս են շտապել այս գործի դափնիներն իրենց վրա քաշելու եւ արցախցիների ապաստանի, սննդի կազմակերպման հարցերն իրենց վերագրելու անթաքույց նկրտումներով, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Առուշ Առուշանյանն է օգնել ճանապարհներին մնացած արցախցիներին։ Պատգամավորները հանդիպել, զրուցել են արցախցիների հետ, բայց երբ վերջիններս նրանցից ինչ-ինչ հարցերով աջակցություն են խնդրել, ուղղորդել են համայնքապետարանի կողմը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով