Արտաքին 3 տարի առաջ - 16:10 15-12-2022

Ադրբեջանը նախատեսում է տարածաշրջանում թուրքական զինված ուժեր տեղակայել. իրանական լրատվամիջոց

Ադրբեջանը նախատեսում է Հարավային Կովկասի տարածաշրջանում թուրքական զինված ուժեր տեղակայել։ Այս մասին զգուշացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տարածած հայտարարությունում նշել է, որ Բաքուն բազմիցս դիմել է Արցախի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ կապված «հայերի կողմից Ղարաբաղի ռեսուրսների անօրինական շահագործման հետ»։

Նշվում է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է վարկաբեկել ռուսական խաղաղապահ զորախմբին։ Բացի այդ հրապարակման համաձայն՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ցանկանում է փոխարինել թուրքական զինված ուժերով. որոնք չկարողացան Սիրիայում և Իրաքում իրականացնել Թուրքիայի ծրագրեր, ինչպես նաև հասնել համատեղ տեղակայման՝ Արցախի շփման գծում։

Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է վարկաբեկել ռուսական խաղաղապահ զորախումբը՝ փորձելով այն փոխարինել թուրքական զինուժով, որը չկարողացավ իրականացնել Անկարայի պլանները Սիրիայում և Իրաքում, կամ հասնել ռուս-թուրքական համատեղ տեղակայման շփման գծում։

Իրանական լրատվամիջոցը նաև նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայությունը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում