Արտաքին 3 տարի առաջ - 15:00 15-12-2022

Զախարովան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հույս ունի մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է այսօր կայացած իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքաքարի հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնություններով։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ու ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք մոտ ապագայում տրանսպորտային կապերը լիարժեք կվերականգնվեն»,- ասել է նա։

Մարիա Զախարովան նաև ընդգծել է, ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն ու սադրիչ գործողություններն անընդունելի ու անարդյունավետ են՝ անկախ այն բանից, թե դրանք որ կողմն է կատարում։ «Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը։ Երևանն այս քայլը որակեց որպես պաշտոնական Բաքվի սադրանք՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում