Արտաքին 3 տարի առաջ - 20:38 14-12-2022

Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի Հայաստանին կապող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Թուրքմենստանում՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը տարածաշրջան են ժամանել՝ խաղաղություն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ ռուսների առաքելությունը պաշտպանելն է։

Նա միևնույն ժամանակ նշել է,որ «Ադրբեջանի հանքավայրերի ապօրինի շահագործումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»։ Չավուշօղլուի համոզմամբ՝ այդ տարածքներում կատարվելիք մոնիթորինգի կանխումը «վկայում է ընդերքի կողոպուտի մասշտաբների մասին»։

Չավուշօղլուն շեշտել է, որ այս հարցում ռուսական կողմը պետք է համագործակցի Ադրբեջանի հետ, իսկ Արցախում բնակվող հայերը չպետք է խոչընդոտեն «փորձագետների այցերին»։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար, այս հարցում առանձնահատուկ դեր ունեն։

«Ռուսները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Ադրբեջանը իրավացի է սեփական տարածքներում անօրինական գործողությունները կանխելու հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր արդար քայլերում»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով